Apr 1, 2020

ԵԱՏՄ երկրներն արգելելու են մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով. «Իզվեստիա»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է արգելել ԵԱՏՄ-ից մի շարք ապրանքների արտահանումը մինչև հունիսի 30-ը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Կորոնավիրուսի պատճառով երկրները կդադարեցնեն հնդկացորենի, բրնձի, սոխի, արևածաղկի սերմերի և այլ ապրանքատեսակների արտահանումը:  Որոշումը կայացվել է մարտի 31-ին, հայտնում է ԵՏՀ-ն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո:   «Արգելքի կիրառումը հնարավորություն կտա բնակչությանն ապահովել բավարար քանակությամբ նման ապրանքներով սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արտահանման արգելք կդրվի նաև սխտորի, շաղգամի, ձավարեղենի, ալյուրի որոշ տեսակների, հնդկաձավարի, տրոհված և չտրոհված սոյայի արտահանման վրա: 

    0