Sep 12, 2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեր մենթոր դպրոցներից մեկում էի: Ոգևորված պատմում էին, թե ինչպես են աշխատում գյուղական փոքր դպրոցների հետ, որտեղ մինչ այս ուսուցիչների խնդիր կար։
Այդ պատասխանատվությունն ու ոգևորությունը ցույց է տալիս, որ դպրոցների միջև համագործակցությունը, փորձն ու հնարավորությունը կիսելը կարող է էական փոփոխություն բերել»: