Apr 11, 2021

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը բրոնզե

Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում նվաճել է արծաթե մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը մեծահասակների իր առաջին մեդալն է նվաճել՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 445 կգ արդյունքով։

Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ փոքր բրոնզը բաժին է հասել Վարազդատ Լալայանին՝ 205 կգ արդյունքով։

    0