Nov 26, 2020

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների՝ Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։

ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»։

    0