Jan 24, 2021

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Գիտական բացառիկ լավ լուր. սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ:
 
ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության Կենտրոնը»:
 
Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։
 

 
Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա»:

    0