Nov 28, 2021

Գերմանիայում եւ Չեխիայում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել

Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերադարձած գերմանացի բնակչի մոտ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել, Twitter-ում գրել է Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն, փոխանցել է «Գազետա.ռու»-ն:

«Վարակվածը մեկուսացված է տանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, «օմիկրոն» շտամ, ըստ երեւույթին, հայտնաբերվել է նաեւ Եգիպտոսից վերադարձած չեխ կնոջ մոտ։ Ինչպես նշել են հանրապետության առողջապահության նախարարությունից, այս տեղեկությունը կհաստատվի կամ կհերքվի, հենց որ պատրաստ լինեն անալիզների վերջնական արդյունքները:

    0