Oct 17, 2020

Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է Անկարա կատարելիք այցից

Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների ֆոնին հրաժարվել է Թուրքիա այցից:
 

 
Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Oruc Reis հետազոտական նավը կրկին ուղարկելով՝ Թուրքիան լրջորեն փչացրել է վստահության այն մթնոլորտը, որը մենք ջանասիրաբար ստեղծել ենք»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
 

 
Հայքո Մաասը հայտնել է, որ ձեռնպահ կմնա Անկարա ծրագրված այցից:
 

 
Հիշեցնենք, որ Հունաստանն ու Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրամիությունից ակտիվ պահանջում էին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Միջերկրական ծովի արևելյան ջրերում իրականացվող գործողությունների համար:

    0