Oct 22, 2020

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարեց։

Ըստ դատարանի որոշման՝ Գ. Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

    0