Apr 14, 2021

Բրիտանիան իր գրեթե բոլոր զորքերը դուրս կբերի Աֆղանստանից

Բրիտանիան իր գրեթե բոլոր զորքերը դուրս կբերի Աֆղանստանից, հայտնում է The Times-ը:

Բրիտանիան Քաբուլում ակադեմիայի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու պլան է մշակել, որտեղ բրիտանացի զինվորականներն օգնում են պատրաստել աֆղան զինվորականներին: Ըստ Times-ի՝ Աֆղանստանում շուրջ 750 բրիտանացի զինվոր կա, որոնք կախված են ամերիկյան կայաններից եւ ենթակառուցվածքներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից մինչ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը:

    0