Mar 25, 2023

Բրազիլիայի նախկին նախագահ Ռոուսեֆը գլխավորել է ԲՐԻՔՍ բանկը


 
Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռոուսեֆն ընտրվել է ԲՐԻՔՍ բանկի (Զարգացման նոր բանկ) ղեկավար, ասվում է բանկի հաղորդագրության մեջ։
 
«2023 թվականի մարտի 24-ին Զարգացման նոր բանկի Կառավարիչների խորհուրդը միաձայն բանկի նախագահ ընտրեց Դիլմա Վան Ռոուսեֆին՝ ամբողջությամբ պահպանելով Զարգացման նոր բանկի համաձայնագրի հոդվածները եւ նախագահի ընտրության ընթացակարգերը», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
 
Փետրվարին բրազիլական G1 պորտալը հայտնել էր, որ ԲՐԻՔՍ խմբի անդամները համաձայնության են եկել Զարգացման նոր բանկի ղեկավարի թեկնածության շուրջ․ այն կգլխավորի Ռոուսեֆը։ Նրանից առաջ բանկը ղեկավարում էր դիվանագետ Մարկոս ​​Տրոյոն, որը նշանակվել էր Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմից։

    0