Sep 13, 2020
Բելառում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 114 մասնակից է ձերբակալվել, այս մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ մամուլի խոսնակ Օլգա Չեմոդանովան: «Զանգվածային միջոցառումների կազմակերպման կարգը խախտելու համար ձերբակալվել է 114 քաղաքացի, որից 99-ը՝ Մինսկում»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել «Ընկերուհին հանուն ընկերուհու» ցույցը, որին մասնակցել են կանայք: Նրանք պահանջել են ազատ արձակել ձերբակալված Մարիա Կոլեսնիկովային: Ցույցին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ: