Jun 14, 2022

Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն այցելել է զորամասեր


 
Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր:
 
ՊՆ-ից հայտնում են, որ ստուգվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
 
Զորամասերի սպաներին ցուցաբերվել է մեթոդագործնական օգնություն, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։

    0