Mar 8, 2021

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ: Այդ մասին գրում է RIA Novosti-ն:

«Կանանց միջազգային օրը մենք նշում ենք Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների նվաճումները, ներդրումները և առաջընթացը»,- ասել է Բայդենը:

Նախագահը նաև հայտարարել է, որ մարտի 8-ին ստեղծել է Սպիտակ տան հատուկ բաժին` գենդերային քաղաքականության համար: Դա կապահովի, որ «ցանկացած ներքին և քաղաքական մարտահրավեր, որը մենք լուծում ենք, կառուցված լինի կանանց արժանապատվության և հավասարության հիմքի վրա»: Նրա խոսքով՝ ինքը ձգտելու է հավասար գենդերային ներկայացվածությանը կառավարման բոլոր մակարդակներում:

    0