Sep 13, 2020

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

     Առողջացել է 8 քաղաքացի:

     Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 335 մարդու մոտ, որից 295-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 75 քաղաքացի:

     Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել:

     Մինչ այսօր կատարվել է 12 871 փորձանմուշի հետազոտություն:

    0