Aug 8, 2020

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:
 
   Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:
 
 Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:
 
   Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:

    0