Feb 18, 2021

Արցախի նախկին վարչապետը կոչ է անում մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր համախոհներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

«Վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի եւ Արցախի, հանուն մեր ժողովրդի ապագայի։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Անուշավան Դանիելյանը։

    0