Sep 8, 2020

Արցախի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ:


 
«Վշտով տեղեկացա չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին այստեղ էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախի իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակների: Դանա Մազալովան միշտ առանձնացել է պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը»,- նշված է գրառման մեջ:
 

    0