Aug 9, 2022

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին՝ Ազգային օրվա առթիվ


 
Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին: Այս մասին հայտնում են 4-րդ նախագահի գրասենյակից։
 
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Սինգապուրի՝ որպես արագ զարգացած պետության օրինակը լավագույնս է վկայում, որ երկրի փոքր չափերը ոչ միայն չեն կարող խոչընդոտել նրա զարգացմանը, այլև, ընդհակառակը, կարող են առավելություն և հաջողության գրավական լինել:
 
Մեր համատեղ քննարկումների, այդ թվում՝ անցյալ տարի Սինգապուր իմ այցի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում բազմիցս ենք խոսել թե՛ այդ մասին, թե՛ հայ-սինգապուրյան օրակարգի շուրջ: Այդ առիթով ես ջերմ հիշողություններ ունեմ, և ուրախ եմ, որ մեր տեսակետներում շատ ընդհանրություններ ենք արձանագրել:
 
Մեր ժողովուրդները մշտապես աչքի են մարդկային որակյալ կապիտալով: Հենց այս մեծագույն հարստությունն է ընկած հայ-սինգապուրյան հարաբերությունների հիմքում՝ լինելով խոստումնալից հեռանկարի գրավականը»

    0