Nov 25, 2022

Արման Թաթոյանը Ավստրալիայում կներկայացնի ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները


 
Որպես Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) կազմակերպած Շահերի պաշտպանության շաբաթվա գլխավոր հյուր` 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը նախատեսված միջոցառումների ժամանակ կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները, հայատյաց պետական քաղաքականության ապացույցները, Հայաստանում ադրբեջանական անօրինական տեղայակումներն ու ներխուժումները, արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքերը և այլն:
 
Կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation գործունեությունը։
 
Այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) հրավերով։
 
Այցը կամփոփվի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան գալա միջոցառմամբ, որի ժամանակ հանդես կգամ հիմնական ելույթով։
 
Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայի նահանգային և դաշնային խորհրդարանականներ, Ավստրալիայի հասարակական կյանքի պատվավոր անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։
 
Առանձին հանդիպում է նախատեսվում նաև ավստրալահայ համայնքի հետ մի շարք քաղաքներում, որի ժամանակ ևս կներկայացնեմ ադրբեջանական անօրինական տեղայակումների ու ներխուժումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու Հիմնադրամի գործունեությունը։
 
Մանրամասները՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի էջում:

    0