Jun 29, 2019

Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանայանը 3։1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գոլովինին և դուրս եկավ եզրափակիչ։ Չեմպիոնի կոչման համար Արթուրը կպայքարի Ալեքսանդր Գրաբովիկ (Բելառուս) - Ցենկ Իլդեմ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ։

Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով` 2։1 հաշվով առավելության հասնելով Վրաստանը ներկայացնող Ռևազ Նադարեշվիլիի նկատմամբ։ 1/4 եզրափակչում Արթուրը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

    0