Sep 14, 2021

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սեպտեմբերի 15-ից 17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։
 
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ»։

    0