Mar 26, 2021

Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

Մարտի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
 
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Արցախի կառավարման համապատասխան մարմինների միջև սերտ համագործակցության և պարբերական փոխշփումների անցկացման կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու հրատապ հասցեագրում պահանջող հարցերին և ուրվագծելու դրանց լուծման ուղիները: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց նաև խորհրդարանական հարթակի դերը:
 
Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային կայունության հաստատմանը, Արցախում հումանիտար իրադրությանը և արցախահայության առջև ծառացած խնդիրների հասցեագրմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ զրուցակիցները խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից պաշտամունքի վայրերի և հայկական մշակութային ժառանգության թիրախավորման ու միտումնավոր ոչնչացման քաղաքականությունը: Երկուստեք ընդգծվեց միջազգային հանրության միջամտության և գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար:

    0