Jul 1, 2022

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել


 

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել։
 
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը ողջունել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների «նոր սկիզբը» նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ՝ անցյալ տարի սուզանավերի պայմանագրի շուրջ երկրների միջեւ ծագած վեճից հետո, գրում է AFP-ը։
 
«Իմ ներկայությունն այստեղ նոր սկիզբ է մեր երկրների հարաբերությունների համար»,-ասել է Ալբանեզը Ելիսեյան պալատ ժամանելուց հետո: «Ավստրալիայի հարաբերությունները Ֆրանսիայի հետ կարեւոր են: Վստահությունը, հարգանքը եւ ազնվությունը կարեւոր են»,-հավելել է նա։

    0