Oct 6, 2020

Ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են․ ԿԳՄՍ նախարար

Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու հավելել․


 
«Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:


 
Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»:

    0