Apr 12, 2021

Անցկացվել են կրակի կառավարման մարզումներ

2-րդ զորամիավորումում ապրիլի 12-ին անցկացվել են կրակի կառավարման մարզումներ՝ մարտական հրաձգությամբ: Մարտավարական բարդ պայմաններում, ցուցաբերելով փոխգործակցության բարձր մակարդակ, զինծառայողները հմուտ գործողություններով կատարել են առաջադրված բոլոր խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և մասնագիտական կարողությունները, խրախուսել լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին։

    0