Nov 24, 2020

Անհրաժեշտ է «վերակենդանացնել» ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները. Բայդեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է Բելառուսը եւ Ուկրաինան, նշվում է Բայդենի շտաբի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նորընտիր նախագահը վերահաստատել է ԱՄՆ-ԵՄ համագործակցության կարեւորությունն ընդհանուր հուզող հարցերի շուրջ, այդ թվում` Իրանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Արեւմտյան Բալկանների»,- ասված է հայտարարության մեջ:

Բայդենը նաեւ կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է «վերակենդանացնել» ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, հայտնել են Բայդենի շտաբում:

    0