Sep 14, 2020

Այսօր հինգ դպրոց եմ գնացել. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն:

     Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին, հատկապես, երբ այդ պատումը հիմնվում է համացանցի մեկ-երկու նկարի վրա,

     դրանով դուք աննկատ արժեզրկում եք հազարավոր ուսուցիչների և դպրոցների աշխատանքը, որոնք այս ուսումնական տարվա համար ջանք են դրել, հիմնականում՝ սրտացավ ու սպասումով:

    0