Nov 25, 2020

Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

63 տարի առաջ այս օրը ծնվել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Լեգենդար Ավոն 1991-ին մեկնում է Հյուսիսային Արցախ, մասնակցում Էրքեջի, Բուզ-լուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին:

Վերադառնալով Երևան` հավաքում է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին, կրկին մեկնում Շահումյան` Ղարաչինար գյուղ: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը:
 

 
1992-ին Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Մոնթեի ղեկավարությամբ ազատագրվում է Մարտունու բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ Մարտունին դառնում է անառիկ բերդ, որն իր անունով էլ կոչվում Մոնթեաբերդ:

    0