May 21, 2022

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան


 
Վարչապետի աթոռը զավթած անձը իրավունք չունի ՀՀ անունից, հայ ժողովրդի անունից որեւէ փաստաթուղթ ստորագրելու, պայմանավորվածություն ձեռք բերելու: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ մեզ համար»,-ասել է նա։

Նրա խոսքով` «Դիմադրություն» շարժումն ունի օրակարգ, ծրագիր եւ համոզմունք է հայտնել, որ հաղթանակը շատ մոտ է եւ անխուսափելի է։

    0