Jun 1, 2020
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախթալայից նոր ահազանգեցին, որ Ախթալայի գետակը հենց հիմա այս տեսքով է լցվում Դեբեդ գետը,
Ի դեպ, նախկինում նմանատիպ ահազանգները որևե էական տեղաշարժի չեն բերել:
Ըստ իմ կողմից կատարված դիտարկումների՝ ակունքներն այս երևույթների տասնամյակներով Ախթալայի ձորերում կուտակված բազմաթիվ թափոնակույտերն են, որոնց մաքրումն Ախթալայի համար կենսական նշանակություն ունի, որի համար դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ, որը կուսումնասիրի խնդիրը և կմշակի Ախթալան թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։
Ախթալայի բոլոր թափոնակույտերը դիտարկվել են մեր կողմից և պատրաստվում է ֆոտոշտեմարան
Պատկերացնում եք, այս ջրերով տասնյակ գյուղեր ոռոգում են իրենց այգիները, մինչև Բագրատաշեն ու այդ այգիներից ստացված մթերքն ուտում են մեր երեխաները»: