Nov 24, 2020

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
 

 
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
 

 
«Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Սթիվեն Բիգանը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին ողջունել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄՆ-Հայաստան սերտ համագործակցությունը կշարունակվի: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին ԱՄՆ ջանքերին ու տարածաշրջանում մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր»:

    0