Sep 17, 2021

ԱՄՆ նոր ռազմաբազաներ կկառուցվեն Ավստրալիայի հարավային շրջաններում


 
ԱՄՆ նոր ռազմաբազաներ կկառուցվեն Ավստրալիայի հարավային շրջաններում: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
 
«Հազարավոր ամերիկացի զինվորներ արդեն մարզվում են Հյուսիսային երկրամասի ռազմաբազայում, սակայն ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի անձնակազմի թիվը զգալիորեն կավելանա»,-ասել է նա։
 
Նախարարը նաեւ նշել է, որ երկրի արեւելյան ափին տեղակայված Ավստրալիայի ռազմաօդային ուժերի երկու բազայի հնարավորությունները կընդլայնվեն: «Մենք խոսում ենք տարբեր տեսակի ինքնաթիռների, այդ թվում ՝ ռմբակոծիչների եւ հետախուզական ինքնաթիռների տեղափոխման մասին, որոնք տեղակայված կլինեն Ռիչմոնդի ռազմական օդանավակայաններում (գտնվում է Սիդնեյից 50 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Նոր Հարավային Ուելս) կամ Ամբերլիի օդանավակայանում (գտնվում է 50 կմ դեպի հարավ-արեւմուտք) Բրիսբեն, Քուինսլենդ)», -հավելել է նա։

    0