Jan 22, 2022

ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կարող է սկսել մարդկանց տարհանումը Կիևի դեսպանատնից

ԱՄՆ դեսպանատունը Պետդեպարտամենտին խնդրել է թույլ տալ բոլոր ոչ հիմնական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին հեռանալ: Այս մասին իր Twitter-ում գրել է CNN-ի թղթակից Մեթյու Չենսը, փոխանցում է GazetaRu-ն։

«Կիեւում ԱՄՆ դեսպանատունն այսօր խնդրել է Պետդեպարտամենտին թույլ տալ ոչ հիմնական անձնակազմին եւ ընտանիքներին լքել դեսպանատունը»,- ասել է լրագրողը։

ԱՄՆ-ն Ուկրաինային ծանուցել է, որ տարհանումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի հաջորդ շաբաթ։

    0