Jul 29, 2021

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ առարկայական բանակցությունների

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել. «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։
 
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունն ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ լուծումը, որը կներառի չլուծված բոլոր հարցերը, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ ապրել միասին: Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման»։

    0