Nov 28, 2022

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային 150 կմ հեռահարությամբ հարվածային զենք ուղարկելու հնարավորությունը


 
Պենտագոնը դիտարկում է Boeing-ի առաջարկը՝ Ուկրաինային էժան, փոքր չափի ճշգրիտ կառավարվող ռումբեր մատակարարելու մասին, որոնք կարող են տեղադրվել գոյություն ունեցող հրթիռների վրա, ինչը Կիեւին թույլ կտա հարվածներ հասցնել Ռուսաստանի հեռու թիկունքին, հայտնում է Reuters-ը։
 
ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական պաշարները կրճատվում են, եւ Ուկրաինան բախվում է ավելի կատարելագործված զենքի աճող պահանջարկի, քանի որ պատերազմը ձգձգվում է: Boeing-ի առաջարկած համակարգը, որը ստացել է ցամաքային բազավորման փոքր տրամաչափի ռումբ (GLSDB), Ուկրաինայի եւ Ամերիկայի արեւելաեվրոպական դաշնակիցների համար նոր զինամթերք գործարկելու շուրջ կես տասնյակ ծրագրերից մեկն է, ասել են աղբյուրները:
 
GLSDB-ն կարող է առաքվել արդեն 2023 թվականի գարնանը: Համակարգը համադրում է փոքր տրամաչափի GBU-39 ռումբը (SDB)՝ հրթիռային M26 շարժիչի հետ։
 
ԱՄՆ բանակի համար զենքի գլխավոր գնորդ Դագ Բուշն անցյալ շաբաթ հայտարարել է, որ բանակը նաեւ դիտարկում է 155 մմ հրետանային արկերի արտադրության արագացումը, որոնք ներկայումս արտադրվում են միայն պետական ձեռնարկություններում՝ թույլ տալով պաշտպանական կապալառուներին արտադրել դրանք:
 
Ուկրաինայում պատերազմը մեծացրել է ամերիկյան արտադրության զենքերի եւ զինամթերքի պահանջարկը, մինչդեռ ԱՄՆ դաշնակիցները Արեւելյան Եվրոպայում «շատ պատվերներ են անում» մի շարք զենքերի համար, որոնք նրանք մատակարարում են Ուկրաինային, հավելել է Բուշը:
 
Չնայած արդեն մի քանի միավոր GLSDB է արտադրվել, պաշտոնական գնումների համար կան բազմաթիվ լոգիստիկ խոչընդոտներ: Boeing-ի պլանը չի պահանջում գների բացահայտում՝ կապալառուին ազատելով մանրազնին ստուգումից, որը երաշխավորում է Պենտագոնի հնարավոր լավագույն գործարքը: Ցանկացած պայմանավորվածություն առնվազն վեց մատակարարներից նաեւ կպահանջի արագացնել պահեստամասերի եւ ծառայությունների մատակարարումները՝ զենքի արագ արտադրության համար:
 
Թեեւ Միացյալ Նահանգները մերժել է 297 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռի հայտը, GLSDB-ի 150 կմ հեռահարությունը թույլ կտա Ուկրաինային խոցել բարձրարժեք ռազմական թիրախները, որոնք անհասանելի են եղել:

    0