Nov 27, 2021

ԱՀԿ-ն հայտնել է, որ ՊՇՌ թեստերը ճանաչում են կորոնավիրուսի նոր շտամը


 

Գոյություն ունեցող ՊՇՌ թեստերը ճանաչում են B.1.529 կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում եւ ստացել է օմիկրոն անվանումը: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ներկայիս ՊՇՌ ախտորոշումը շարունակում է հայտնաբերել այս տարբերակը»: Մի քանի լաբորատորիաներից ԱՀԿ-ին պարզաբանել են, որ «լայնորեն օգտագործվող ՊՇՌ թեստերից մեկը» օգտագործելիս հնարավոր չէ հայտնաբերել «թիրախային գեներից մեկը», եւ այս ՊՇՌ թեստը կարող է «օգտագործվել որպես օմիկրոն տարբերակի առկայության մարկեր»։
 

 
Փորձագետների կարծիքով՝ օգտագործելով այս մոտեցումը՝ տվյալ տարբերակն ավելի արագ է հայտնաբերվել», քան նախորդ բռնկումների ժամանակ։ Այս փաստը կարող է ցույց տալ, որ օմիկրոն շտամը «կարող է ունենալ աճի առումով առավելություն»:

    0