Aug 8, 2020

Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների

Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը:

Մեր տեղեկություններով՝ ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։

Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։

    0