Mar 23, 2021

«Ալյանս» կուսակցությունը իր սեփական ցուցակով կմասնակցի արտահերթ ընտրություններին

«Ալյանս» կուսակցությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր սեփական ցուցակով, առանց որեւէ դաշինքի, նախարարների այլընտրանքային կաբինետով եւ «գերժամանակակից սուպերծրագրով»: Այս մասին Ազգային ժողովի խորհրդարանական ժամին հայտարարեց անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը, սակայն, սրանով չբավարարվեց: Նա խոստացավ առաջարկ ներկայացնել նոր ձեւաչափի եւ պլատֆորմի ձեւավորման վերաբերյալ, ինչպես նաեւ խոստացավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր համաձայնագիր ստորագրել:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

    0