Jan 13, 2022

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները:
 
ԱԺ-ից հայտնում են, որ անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին եւ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը:
 
Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարեւորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում:

    0