Jan 20, 2022

ԱԺ-ում քննարկվում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը


 

Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում քննարկվում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
 
Թափուր պաշտոնի թեկնածուն գրող, ճանաչված թարգմանիչ Հակոբ Հակոբյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ նրա թեկնածությանն արդեն աջակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական ​​հանձնաժողովը։ Հակոբյանի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Ապա ամբիոնին մոտեցավ ինքը՝ թեկնածուն։ Նա ներկայացրեց ոլորտի հետագա զարգացմանն առնչվող իր տեսլականն ու նկատառումները։

    0