Jul 5, 2022

ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ


 
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
 
Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են:
 
Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ:
 
Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարեւոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք:
 
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում եւ առօրյա կյանքում»։

    0