Jul 30, 2021

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը

«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ հիմնում են «Նոր պետություն» միաբանումը:
 
Հայտրարությունում ասվում է. «Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները, ելնելով Հայության հետևյալ կենսական նպատակներից, որոնք են՝
 

 
ա) Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից.
 
բ) Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ. որոշեցին հիմնել «Նոր պետություն» միաբանումը։
 
Միաբանման այժմեական առաջնահերթություններն են՝
 
1) Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը,
 
2) Չճանաչել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական,
 
3) Հաստատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ ուժերի հետ անմիջական արդյունավետ հարաբերություններ։
 
Միաժամանակ Միաբանումն իր գործունեության հենքային հիմնախնդիրն է տեսնում Նոր պետության կերտումը, ինչի կայացման համար անհրաժեշտ առանցքային նախապայմաններն են՝
 
ա) ազգային իշխանության ձևավորում,
 
բ) պետության և հանրության գործակցության նոր մշակույթի ներդրում,
 
գ) կենսագործունեության նոր իրավակարգի ընդունում,
 
դ) կայուն պետության, տնտեսության, հանրության և անհատի ձևավորում,
 
ե) հայության քաղաքակրթական դերի գիտակցում։
 
«Նոր պետություն» միաբանումը դիմում և հորդորում է ազգայնական կազմակերպություններին և անհատներին համախմբվել վերոնշյալ նպատակների շուրջ, ու դրանք կյանքի կոչելու համար համատեղել յուրաքանչյուրիս ջանքերը։ Միաբանումը հայտնում է նաև իր պատրաստակամությունը ազգային-ազատագրական պայքարի բովանդակության և հռչակած առաջնահերթությունների համատեքստում համագործակցելու բոլոր ընկերակից ուժերի հետ:

    0