Oct 14, 2020

ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է Իրաքում ՀՀ դեսպանության էջի գործունեության նկատմամբ վերահսկողություն

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է, որ Իրաքում ՀՀ դեսպանության կառավարումը խաթարվել էր, ինչի հետևանքով ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
 

 
«Իրաքում ՀՀ դեսպանության կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:
 

 
Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Նաղդալյանը։
 


 

    0