Sep 18, 2020

«Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։


 

    0