Nov 12, 2020

Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու. Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյան

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը Facebook-ի իր էջում գրել է.


 
«ԿՈՎՍԱԿԱՆ.
 
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում թուրքական նամազի տակ հաղթանակ են տոնում:
 

 
ՇՈւՇԻ
 
Լուսաբացը բացվում է ՆԱՄԱԶՈՎ:
 

 
ԵՐԵՎԱՆ
 
Ժողովուրդ բաժան-բաժան, կոտրված ու նվաստացած ում փորձում են համոզել, որ Հայրենիքն է պետք զոհել հանուն անհատի:


 
Հ.Գ.
 
Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս` սփյուռքում և Հայաստանում, համագործակցության համար:
 

 
Հ.Գ.Գ.
 
Մեր պայքարը նոր է սկսվում: Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու»:

    0