Sep 12, 2020

Սիրիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Սիրիական SANA  պետական տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի սահմանին գտնվող Ռաս- Էլ-ԱԻՆ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 5 -ը  վիրավորվել է:

« Փոստատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով  3 կանայք և 1 տարեց տղամարդ զոհվել են, 5 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել », - նշվում է հաղորդագրությունում:
 

 
Ինչպես նաև հաղորդվում է, որ քաղաքում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով  վնասները միայն նյութական են:
 

 
Ռաս- Էլ-ԱԻՆ քաղաքը գտնվում է Էլ-Հասակե գավառի հարևանությամբ, որը վերահսկում է թուրքականբանակը:
 

 

 

 

    0