Sep 22, 2020

Սան Ֆրանցիսկոյում կրակոցներ են արձակել հայկական դպրոցի ուղղությամբ

Օրերս ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում կրակ են արձակել հայկական Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցի շենքի ուղղությամբ։
 

 
Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում հայկական Asbarez պարբերականը։

Տեղական ոստիկանությունը պարբերականին հայտնել է, որ շաբաթ առավոտյան հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Վնասվել է դպրոցի պաստառը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը դեռ կասկածյալներ չունի, քննություն է իրականացվում։


 
Նույն դպրոցում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել․անհայտ անձիք շենքի վրա հայատյաց բնույթի, ադրբեջանամետ գրություններ են թողել։ «Քարդաշյանները մարմնավաճառներ են», «Ամեն ինչի համար վճարելու եք», «Աղդամ» և այլն։ Անհայտ անձիք դպրոցի պատերը նաև ադրբեջանական դրոշի գույներով են ներկել։ Ոստիկանությունը «ատելության հողի վրա կատարված հանցանք» հոդվածով գործ է հարուցել։

    0