Sep 21, 2020

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը

«Ձերդ Գերազանցություն,


 
Բուլղարիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:


 
Բուլղարիան բարձր է գնահատում տարիների ընթացքում Հայաստանի հետ ձևավորված գերազանց երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, որոնք հիմնված են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև առկա մշակութային առնչությունների, դարավոր կապերի և ընդհանուր արժեքների վրա:
 

 
Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր երկրին Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին, ինչպես նաև ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդմանը:


 
Թույլ տվեք նաև օգտվել այս հաճելի հնարավորությունից և իմ գոհունակությունը հայտնել այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպման կապակցությամբ:


 
Հուսով եմ, որ համաշխարհային կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո դուք հնարավորություն կունենաք իրականացնել ձեր պաշտոնական այցը Բուլղարիա, ինչը, անկասկած, լրացուցիչ խթան կհաղորդի բոլոր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:


 
Մաղթելով ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության իրականացման գործում՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

    0