Nov 7, 2020

«Չեմպիոնը՝ պատերազմում». Պեգովի լուսանկարը Միհրան Հարությունյանի հետ

«Չեմպիոնը՝ պատերազմում». այսպես է վերնագրել «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տելեգրամի իր ալիքում հրապարակած լուսանկարը ռուսաստանաբնակ հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, վերջինս այս օրերին գտնվում է Արցախում։

«Ո՞ւմ միայն չես հանդիպի Արցախյան ճակատում․ լուսանկարում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն է։ Եվ ինչպես իսկական մարտիկ՝ Միհրանն այսօր առաջնագծում է»,- գրել է Պեգովը։

Հայ ըմբշամարտիկը նույնպես լուսանկար է հրապարակել Արցախում գտնվող բլոգերի հետ՝ կից նշելով.«Ողջույն Ստեփանակերտից»։

    0