Sep 21, 2020

Լուկաշենկոյի նստավայրի տանիքին 3 դիպուկահար է նկատվել

Մինսկում անկախության պալատի տանիքին, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրն է, նկատել են առնվազն երեք դիպուկահարների:
 

 
Այս մասին հաղորդում է Военный обозреватель-ի Telegram-ալիքը։

Պարբերականի փոխանցմամբ ՝ այդ մասնագետները մտնում են Լուկաշենկոյի անվտանգության ծառայության կազմի մեջ։


 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկի կենտրոնում հայտնվել է զրահատեխնիկա։ Այն կենտրոնացած է եղել այն վայրում, որտեղ նախատեսված էր ընդդիմության ակցիան։Նկատվել են նաև ներքին զորքերի անձնակազմի տեղափոխման բեռնատարներ և հատուկջոկատայիններով ավտոբուսներ։


 
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում օգոստոսի 9-ից:

    0